
Երեկ` Սեպտեմբերի 18-ին, NOR ռադիոկայանը լուսաբանել էր Այվազովսկի փողոցում խմելու ջրի ջրագծի վնասման և Նինոծմինդայի ջրային ռեսուրսի անտեղի կորստի խնդրի մասին։
Բնակիչները NOR-ին հայտնել էին, որ արդեն մի քանի ամիս է, ջրագիծը վնասված է և ջուրը անտեղի արտահոսում է, իսկ վերջին 10 օրերին ջրի արտահոսքը ավելի է ուժեղացել։
Բնակիչները նաև NOR-ին հայտնել էին, որ եկել տեսել են վիճակը և ասել, որ միևնույնն է ջրագծերը պետք է փոխեն։
Ստացվում է, որ ջրագծի փոփոխման պատճառով ջուրը պիտի անտեղի հոսեր, չգիտես թե ինչքան ժամանակ։
Այսօր Սեպտեմբերի 19-ին նկատեցինք, որ այնտեղից, որտեղից արտահոսում էր ջուրը` փորվել է, և ջրի արտահոսքը արդեն դադարեցվել է։ Խնդրին լուծում է տրվում NOR ռադիոկայանի լուսաբանումից հետո։