Սեպտեմբերի 2-ին NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ Գոգոլ փողոցում ջրագիծը վնասվել է և ջրի արտահոսք է տեղի ունենում։
Այս մասին տեղեկություն իմանալու համար NOR ռադիոկայանը դիմել էր Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։
Ինչպես նշել էր նա` բնակիչները իրենց այդ մասին չեն դիմել և հնարավոր է, որ այդտեղ տարվում են աշխատանքներ և հավանական է, որ տարվող աշխատանքների արդյունքում վնասվել է ջրագիծը։ Նա նաև նշել էր, որ կպարզեն վերոնշյալ խնդրի մասին։
Ավելի ուշ, NOR ռադիոկայանի լրագրողները այցելել էին վերոնշյալ փողոց և այնտեղ որտեղ արտահոսում էր ջուրը, տարվող ոչ մի աշխատանք չէր նկատվել, հայտնի չէր թե ինչու էր արտահոսում ջուրը և որն էր պատճառը։
Այսօր NOR-ի աղբյուրը լուսանկար է ուղարկել խմբագրություն և հայտնում է, որ տարվում են արտահոսող ջրի խնդրի լուծման աշխատանքներ։