Մայիսի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայում ՛՛Մաքրենք Վրաստանն աղբից՛՛ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում գամգեոբայի աշխատակիցների և ՛՛Օրխիսի՛՛ կազմակերպության ներկայացուցիչների միջև:
՛՛Մաքրենք Վրաստանն աղբից՛՛ նախագիծն իրականացվում է ՛՛Օրխիսի՛՛ կազմակերպության և ֆինանսավորվում շվեդական հիմնադրամի կողմից:
Հանդիպմանը աղբահանության հարցերով փորձագետ Խաթունա Չիկվիլաձեն իր խոսքում նշեց, որ մինչև 2019 թ. բոլոր մունիցիպալիտետները պետք է ստեղծեն աղբի տեսակավորման համակարգ, իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, ապա փորձագետի խոսքով իրավախախտները տուգանվում են սկսված 2015թ-ից:
Փորձագետի խոսքով՝ արդյունքի հասնելու համար միայն մունիցիպալիտետը չի կարող լուծել աղբի խնդիրը, խնդրի լուծման համար անհրաժեշտ է բնակիչների ներգրավվածությունը:
Նյութի մանրամասները լսեք փորձագետի հետ մեր հարցազրույցում.