Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյանից մինչև սեպտեմբերի 22-ի առավոտը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։

«Սպասվող առատ տեղումները Վրաստանի փոքր գետերում կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։