Նինոծմինդա քաղաքի նախկին մեխանիկական գործարանի վրա եղևնիներ են աճել:
Ինչպես բնակիչներն են նշում, արդեն 20 տարի է գործարանի տանիքին աճում են եղևնիներ, բնակիչների ենթադրությամբ եղևնու սերմերը քամին է տարածել: Մի քանի տարի է հաջորդաբար մունիցիպալիտետում իրականացվում են կանաչապատման ակցիաներ, տնկում են տնկիներ, որոնք դժվարությամբ են աճում և մեծ մասը ոչնչանում են: Իսկ ահա գործարանի տանիքին, որտեղ մարդիկ ջանք չեն գործադրել, բնությունն ինքն է որոշում կանչապատել տարածքը:
Տանիքի վրա հաշշվում են արդեն 30 եղևնիներ, որոնցից մի քանիսի բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի:
Նշենք, որ Բոգդանովկայի շրջանի մեխանիկական գործարանը համարվում էր Թբիլիսիի ավիացիոն գործարանի մասնաճյուղը: Այն սկսել է աշխատել 1980-ական թվականներին: Այդ ժամանակ գործարանում աշխատում էին շուրջ 100 աշխատողներ: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը փակվել է:
Բորիս Ղարսլյան