Հունվարից առաջին դասարան ընդունվողների տարիքը կփոխվի

Հունվարից առաջին դասարան ընդունվողների տարիքը կփոխվի

Փոխվում է առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը։ Եթե 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող էին հաճախել մինչև դեկտեմբերի 1-ը 6 տարեկան դարձած երեխաները, ապա 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարան կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան։

Վրաստանում հանրակրթության տարրական մակարդակում ուսումը սկսելու տարիքը 6 տարեկանն է։ Ըստ նոր փոփոխության՝ եթե ուսումնական տարվա մեկնարկի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը լրանում է երեխայի 6 տարեկանը, ապա ծնողների որոշմամբ նա իրավունք ունի կամովին սկսել ուսումը հանրակրթական նախնական մակարդակում։

Այս մասին կարդում ենք «Հանրակրթության մասին» օրենքում, փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Ավելի մանրամասն ծանոթացիր անցնելով հղումով: