
Այսօր, սեպտեմբերի 21-ին, Ժամը 21:00-ի սահմաններում, վթար է տեղի ունեցել Ախալցիխեում: Թամարաշվիլիի փողոցում երկու մեքենա բախվել են միմյանց: Ականատեսների խոսքով, մի մեքենայում եղել են կին և երեխաներ:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները և շտապօգնության բուժաշխատողները: Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ տուժածներին տեղափոխել են բժշկական հաստատություն:
Մեկ այլ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի է ունեցել ուղեբեռակայանի տարածքում, սեպտեմբերի 20-ին: Վթարի հետևանքով մեկ անձ մահացել է:tv9news.ge