ԱՄՆ-ն դադարեցնում է կապը Կոբախիձեի կառավարության հետ. Իվանիշվիլին նամակ է ստացել

ԱՄՆ-ն դադարեցնում է կապը Կոբախիձեի կառավարության հետ. Իվանիշվիլին նամակ է ստացել

Formula-ի բացառիկ տեղեկություններով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին անձամբ է հաղորդագրություն ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ըստ որի՝ Վաշինգտոնը դադարեցնում է շփումը վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նրա վարչակազմի հետ։ Դա տեղի է ունեցել Կոբախիձեի մոտ ԱՄՆ դեսպանի կանչից և Վաշինգտոնի հասցեին բացահայտ հնչեցված սպառնալիքից հետո։

Բացի այդ, ըստ տեղեկությունների, Իվանիշվիլին որոշել է կառավարություն հրավիրել Ամերիկայից Վրաստանի դեսպանին։


Սեպտեմբերի 20-ին «Ամերիկայի ձայնը» հաղորդել է, որ պետությունները պատժամիջոցներ են մշակել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում են դրանք մոտ ապագայում կիրառելու հարցը։ «Ամերիկայի Ձայն»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտն աշխատում են պատժամիջոցների փաթեթի վրա։ Ըստ աղբյուրի՝ իրենք տեղեկություններ ունեն, որ Բիձինա Իվանիշվիլին «քայլեր է ձեռնարկել ռուս օլիգարխների հետ հարաբերությունները զարգացնելու համար, քայլեր է ձեռնարկել Ռուսաստանին վրացական շուկա ավելի լավ մուտք ապահովելու համար։ Փաստորեն, նա որոշակի գործողություններ է կատարել ռուսական հետախուզության ցուցումով»։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հայտարարեց նոր պատժամիջոցների մասին։ Հանդիպմանը Կոբախիձեն սպառնացել է ԱՄՆ դեսպանին «հարաբերությունների որակական վերանայմամբ»։ Մասնավորապես, կառավարության տարածած տեղեկատվության համաձայն, Կոբախիձեն դեսպանին ասել է, որ «ԱՄՆ-ը մոտեցել է կրիտիկական սահմանագծին» և սպառնացել «նմանատիպ մեկ այլ որոշման դեպքում՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների որակական վերանայում»։