Մեղվապահությունը գյուղատնտեսական կարևոր ճյուղերից մեկն է։ Այն ընդգրկում է մեղուների խնամքը, բուծումը և պահպանումը՝ հիմնականում մեղր, մեղրամոմ, ծաղկափոշի, պրոպոլիս, ինչպես նաև մեղվաթույն ստանալու նպատակով։
Մեղվապահությունը կարող է լինել փոքր մասշտաբի՝ ընտանեկան տնտեսությունների համար, կամ լայնածավալ՝ առևտրային նպատակներով: Մեղուները նաև կարևոր են որպես փոշոտողներ, առանց որոնց գյուղատնտեսության շատ մշակաբույսեր չէին կարող տալ բերք։ Փոշոտումը խթանում է բույսերի բազմացումը և բերքատվությունը, ինչն անհրաժեշտ է թե՛ գյուղատնտեսության, թե՛ բնապահպանական հավասարակշռության համար։
Մեղուների առողջությունը և նրանց շրջակա միջավայրի որակը մեծ նշանակություն ունեն հաջողակ մեղվապահության համար։ Մեղվապահները պետք է ապահովեն մեղուների համար հարմար միջավայր, ճիշտ ընտրեն վայրերը, որտեղ տեղադրվում են փեթակները, և պաշտպանեն մեղուներին հիվանդություններից ու վնասատուներից։
Ամռանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի ալպյան գոտին վերածվում է փեթակների կացարանի։ Աստեղ տեղի բնակիչներից բացի մեղվափեթակներ են բերում այլ մունիցիպալիտետներից ևս, հատկապես Ախալցխայի մեղվաբույծները, որպեսզի մինչև ամառվա վերջ ստանան բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և համեղ մեղր։
Նորայր Թազայանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղից է։ Նա 23 տարեկան է։ Մեղվապահությամբ զբաղվում է արդեն վեց տարի։
Նորայրը նշում է, որ մեղվապահությունը պահանջում է երկար և քրտնաջան աշխատանք և մեղուների խնամքով զբաղվում է ամբողջ ընտանիքը։ Երիտասարդ մեղվապահը մեղվապահության դժվարությունների մասին խոսելիս նշեց, որ ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, բայց եթե հասկանաս նախաձեռնած գործից, հասկանաս գործի էությունը` ամեն ինչ դառնում է հեշտ ու դյուրին։
«Գուցե կողքից չպատկերացնեն ինչպիսին է այս աշխատանքը, ավելի հեշտ կամ դժվար թվա, բայց երբ տիրապետում ես մեղվապահության ծավալուն գիտելիքներին աշխատանքը դառնում է ավելի հեշտ և հաճելի»,-ասում է Նորայրը:
Այսօր քչերն են զբաղվում մեղվապահությամբ, բայց Նորայրը չնայած իր երիտասարդ տարիքին և խիստ զբաղվածությանը սիրով և հաճույքով է զբաղվում ընտանեկան գործով և այդ սերը ժառանգել է հորից։ Հոր հետքերով քայլող տղան արդեն հմուտ մեղվապահ է։
Հայրս ինձ միշտ ասել է, որ պետք է աշխատես։ Աշխատող մարդը ամեն ինչի հասնում է։ Ես էլ հետևելով այս խորհուրդին արդեն հմուտ մեղվապահ եմ։
NOR-ի հետ զրույցում Նորայրի հայրը` Մանվել Թազայանը նշեց.
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Ես այս գործը ժառանգել եմ իմ հորից, որդիս էլ ինձանից: Ու հիմա որդիս ինձանից շատ բան գիտի»։
Նորայրն ու իր հայրը՝ Մանվել Թազայանը, աշխատանքի ընթացքում
Թազայանների ընտանիքը քսան տարուց ավել է զբաղվում է մեղվապահությամբ և պատվով կատարում այդ բարդ գործը։
Մեղվապահությունը մի ժամանակ դադարեցրած ընտանիքը մտածում է, որ դա իրենցն է և կրկին վերադառնում է պապենական գործին։ Սկզբում ձեռք բերում հարկավոր սարքավորումներ, այնուհետև 11 փեթակ, որն էլ հետագայում բազմապատկվում է տասն անգամ, և այսօր գոհունակությամբ շարունակում են իրենց սիրելի գործը։
Մեղվապահության մեջ կարևոր է ստացած մեղրի արտահանումը։
Մեղրի արտահանումը հանդիսանում է կարևոր ոլորտ Վրաստանի գյուղատնտեսական արտադրանքների շարքում։ Նինոծմինդան հայտնի է իր բարձրորակ մեղրով, որը արտադրվում է հատկապես լեռնային շրջաններում՝ շնորհիվ տարածաշրջանի կենսաբազմազան բուսականության և ալպիական գոտու։
Վերջին տարիներին մեղրի արտահանումը մեծացել է, և մեղրը մեծ պահանջարկ ունի Վրաստանի տարբեր շրջաններում ինչպես նաև արդեն միջազգային շուկաներում։ Ընդհանուր առմամբ Վրաստանից մեղրի արտահանման հիմնական ուղղություններն են Մերձավոր Արևելքը և եվրոպական երկրները։
Սակայն ոլորտում դեռ կան խնդիրներ, ինչպիսիք են՝
Հաջողված արտահանման համար կարևոր է տեղական արտադրանքի բրենդավորումը, որակի վերահսկումը և սերտիֆիկացումը՝ միջազգային պահանջներին համապատասխան։
Նշենք, որ London Honey Awards 2024 մեղրի միջազգային մրցույթում Նինոծմինդայի մեղրը՝ «Ալպիդա»-ն որն արտադրվում է «Կոդի» կոպերատիվի կողմից արդեն երկրորդ անգամ է արժանանում է բարձրագույն մրցանակի՝ պլատինե մեդալի։
«Մենք արծաթե մեդալ ենք ստացել։ Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 ձեռնարկատերեր ամբողջ աշխարհից, և այս մրցանակն Ինձ համար անակնկալ էր, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նախկինում նշել էր Գիորգի Մերաբիշվիլին:
Գիորգի Մերաբիշվիլի
Թազայանների ընտանիքը մեղրի Եվրոպա արտահանման համար կանգնում է խնդրի առաջ։ Ինչպես նշեցին մեղվապահները` իրենք տեղեկություն չունեն թե ինչպես, որտեղ և ինչ միջոցներով մեղրը արտահանեն եվրոպական շուկա։