Վրաստանի և վրաց ժողովրդի կապը Եվրամիության (ԵՄ) հետ բխում է մի շարք կարևորություններից.
Քաղաքական և ժողովրդավարական զարգացում, տնտեսական համագործակցություն, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցություն, մշակութային և կրթական կապեր, ԵՄ-ին անդամակցության հեռանկար։
Այս ամենը միասին ցույց է տալիս, որ ԵՄ-ն և եվրոպական ինտեգրացիան մեծ նշանակություն ունեն Վրաստանի և վրաց ժողովրդի համար, քանի որ դրանք նպաստում են երկրի զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և արտաքին քաղաքականության հաջողության ապահովմանը։
«Ռուսական օրենքի» ֆոնին ԵՄ-ի և եվրամիության երկրների կարևորության մասին NOR ռադիոկայանը զրուցել է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի տնօրեն Լիզա Թորոսյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք հարց ու պատասխանը.
Վրաստանը դեռ շատ տարիներ առաջ համարվել է եվրոպական երկիր եվրոպական արժքներով, բացի դրանից ունեցել ենք ձգտում ու ամեն ինչ արել ենք, որ դառնանք եվրոպական ընտանիքի մի մասը՝ համապատասխանեցնելով երկիրը եվրոպական ստանդարտներին։ Ամեն դեպքում Վրաստանը ասոցացման եռյակում էր Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին մինչ նոր օրենքի ընդունումը։ Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածը նույնպես խոսում է այն մասին, որ պետությունը պետք է ջանքեր չխնայի, որպեսզի ներգրավվի կառույցին և Եվրամիությանը։ Այս ամենը ապացույց է, որ պետք է հայտվենք ճիշտ կառույցի կազմում, քանի որ Եվրոպան մեծ դեր ունի Վրաստանի համար։
Սկսած Ասոցացման պայմանագրից Վրաստանը տարբեր տեսակի արտոնություններ է ստացել ԵՄ-ից, տարբեր ոլորտներում, սկսած գումարային աջակցությունից մինչև ռազմական, կրթության, գյուղատնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Եվրոպան տարիներ շարունակ իր ռեսուրսներն է դրել Վրաստանի զարգացման համար։
Տարիներ առաջ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան առանց վիզայի մուտք գործել դեպի ԵՄ երկրներ։ Լինելով Վրաստանի քաղաքացի և ճանապարհորդելով ԵՄ-ի 6 երկրներ՝ այնտեղ հնարավորություն են տալիս այլ քաղաքացիներին ավելի արագ ինտեգրվել երկրին։ Պաստառներից, գրություններից կարող ենք տեղեկանալ որ ԵՄ-ն նաև ֆինանսավորում է Վրաստանում փոքր բիզնես ունեցողներին, հնարավորություն է տալիս ավելի արագ կայունանալ ֆինանսապես։