
Սոցցանցերում մի քանի օր է՝ ծնողները տարբեր խմբերում գրում են, որ աշնանը դպրոցներում ու մանկապարտեզներում հնարավոր է 1շաբաթյա արձակուրդ հայտարարվի, ինչպես գարնանային արձակուրդները։ Ոմանք ասում են, որ տեղեկությունը լսել են ուսուցչից։
Պաշտոնապես, ըստ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական օրացույցի, աշնանային արձակուրդները սահմանված չեն, սակայն հետաքրքրության աճի պատճառով տեղեկությունը ճշտել ենք ԿԳՆ-ում։
Նախարարությունից մեզ ասացին, որ այս փուլում աշնանային արձակուրդների հայտարարման հետ կապված նորություններ չկան, և եթե այս առումով ինչ-որ բան նախատեսվի, տեղեկությունը կհրապարակվի իրենց էջում։
Մինչև առաջին կիսամյակի ավարտը հետևյալ հանգստյան օրերն են.
Հոկտեմբերի 14 – Սվետիցխովլովա
Նոյեմբերի 23 – Գեորգոբա
Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 14-ը։ Դրանից հետո դպրոցներում կսկսվի երկրորդ կիսամյակը։ tv9news.ge