
Մասիս Հովսեփյանը 20 տարեկան է։ Նա ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում, հաճախել է գյուղի դպրոցը։ Փոքր տարիքից սկսել է հետաքրքրվել և պատրաստել թղթից առարկաներ։
Վաղ տարիքից մինչև հիմա չի դադարում զբաղվել սիրելի զբաղմունքով. պատրաստում է թղթից բեռնատար մեքենաներ, տրակտորներ և այլ տեխնիկա, որոնք կառավարվում են էլեկտրականությամբ։
Մասիսը նաև սիրում է սպորտով զբաղվել։
Երիտասարդ տղան հնարավորություն չի ունեցել իր պատրաստած տեխնիկան որևէ տեղ ցուցադրելու, ուստի Tik Tok սոցիալական հարթակը օգտագործել է և տեղադրել իր իսկ ձեռքերով պատրաստած տեխնիկայի աշխատանքը։