Հայրենական պատերազմի հաղթանակն ու Շուշի ազատագրման տարեդարձը նշվեց Ջիգրաշեն գյուղում

Հայրենական պատերազմի հաղթանակն ու Շուշի ազատագրման տարեդարձը նշվեց Ջիգրաշեն  գյուղում

Մայիսի 8-ին Ջիգրաշեն գյուղի դպրոցի բակում անցկացվեց միջոցառում` նվիրված Հայրենական պատերազմում հաղթանակ տանելու և Շուշիի ազատագրման օրվան:

Միջոցառմանը մասնակցում էին 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարանցիները: Վերջիններս ծնողների, ուսուցիչների և հյուրերի համար պատրաստել էին մշակութային և հումորային ծրագիր: Աշակերտներն իրենց խոսքում նշում էին, որ Հաղթանակի օրը տոն է բոլորիս համար, որը նշվում է արցունքն աչքերին:

Ըստ նրանց` այսօր միախառնվում են ուրախության և հպարտության արցունքները, սակայն հետզհետե նոսրանում եմ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և ականատեսների շարքերը:

Մեր այսօրվա պարտքն է սրբորեն պահպանելու մեր վետերանների սխրանքները` այն փոխանցելով սերնդե սերունդ:

Աշակերտները հանդես եկան պարային համարներով, թեմատիկ երգեցողությամբ և ասմունքով:

Ինչպես նշեց 11-րդ դասարանի ուսուցչուհի և միջոցառման կազմակերպիչ Ելենա Ծառուկյանը, աշակերտներն այս միջոցառմանը պատրաստվել են մեծ ոգևորվածությամբ: Ըստ նրա` նման միջոցառումներն իրականացվում են աշակերտների շրջանում Հայրենական պատերազմի մասին գիտելիքները շատացնելու և պատերազմի մասնակից վետերաններին մեծարելու նպատակով:


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting