NOR ռադիոկայանը օրեր առաջ իստագրամյան իր էջում հարցում էր տեղադրել պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան Նինոծմինդայի մունիցիպալիտետում և առհասարակ գյուղերում։
Բնակիչները ակտիվ ներկայացրեցին խնդիրների մասին, հրատապ խնդիր համարեցին Օրոջալար գյուղի գյուղամիջյան ճանապարհները։
NOR ռադիոկայանի աշխատակիցները եղան Օրոջալար գյուղում և զրույց ունեցան բնակիչների հետ։ Բնակիչները նշում են, որ գյուղում միշտ էլ ունեցել են ճանապարհների խնդիր, սակայն ավելի վատթարացման պատճառը եղել է նաև գյուղում ջրագծերի վերանորոգման աշխատանքները։
Բնակիչները պնդում են, որ ջրագծերի աշխատանքները ավարտելուց հոտո ոչ մի բարեկարգման աշխատանքներ չեն տարվել։
«Երեխաները անգամ դպրոց չեն կարողանում գնալ, գնալուց էլ ամբողջովին ցեխի մեջ պատված վատ ճանապարհների պատճառով»,-NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Օրոջալար գյուղի բնակիիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ հավելեց․ «Գյուղում երեխաներիս դպրոց եմ տանում տրակտորով»։
Ճանապարհների խնդրի վերաբերյալ հեռախոսազանգով դիմեցինք Օրոջալար գյուղի ներկայացուցիչ Միշա Քեյանին։ Վերջինս պատասխանեց, որ գյուղում անցկացվում են նոր ջրագծեր, ըստ այդմ էլ ճանապարհները վատ են։ Եղանակային պայմանները բարելավելուն պես կանցկացվի հարթեցման աշխատանքներ։
Բնակիչների մեկնաբանությունը աուդիոնյութում․