21-րդ դարում Ժդանովականի հանրային դպրոցը փակվում է վթարային լինելու պատճառով։ NOR-ին այսօր հայտնել են Ժդանովականի բնակիչները։
Տեխնոլոգիայի այս դարում Ժդանովականի դպրոցը, որը ճշտված տեղեկություններով ունի 82 աշակերտ, փակվում է։ Դպրոցը այսօր` սեպտեմբերի 24-ին, ուսումնական տարվա մեկնարկից միայն 8 օր անց հայտարարվեց վթարային։ Ի՞նչու արձակուրդներին չհայտարարվեց այդ մասին….
«Ի՞նչու տարիներ շարունակ չվերանորոգվեց դպրոցը։
Ի՞նչու տարիներ շարունակ լռեցին ուսուցիչներն ու ծնողները և այլ անձինք։ Ի՞նչ էր մտածում Նինոծմինդայի քաղաքապետարանը կամ Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնը»,-ասում են NOR ռադիոկայանի տարբեր աղբյուրներ։
Դպրոցի փակման դեպքում առաջարկվել է երկու տարբերակ, փոխանցում են NOR-ի տարբեր աղբյուրներ։ Ի՞նչ տարբերակներ են առաջարկվել, NOR-ը կներկայացնի հետագա պատրաստվող նյութում։
Տեղեկացնենք, որ մանրամասները NOR ռադիոկայանը կներկայացնի առաջիկա նյութում և պաշտոնական մի քանի նամակներով կդիմի տարբեր կառույցների, վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալու և նյութը երկկողմանի ներկայացնելու համար։
Բացի այդ, NOR-ը կդիմի Կրթության և գիտության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք կնախատեսվի նոր դպրոցի կառուցում և ինչ ժամկետներում։
Նշենք, որ դպրոցի փակվելու մասին տեղեկություն է տարածել նաև Ժդանովականի հանրային դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ գրված է.
«Ժդանովականի հանրային դպրոցը, որտեղ սովորում է մոտ 90 աշակերտ, այսօր փակվում է վթարային լինելու պատճառով… Դպրոցին շտապ անհրաժեշտ է վերանորոգում կամ ավելին՝ հիմնահատակ վերակառուցում»։