Մայիսի 1-ին առաջին անգամ Մոսկվայից Վրաստան ժամանած զբոսաշրջիկները ժամանել էին Նինոծմինդա:
Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազևայի անվան գյուղատնտեսական ակադեմիայի լաստանավային սպորտաձևի թիմի 8 անդամ եղել էին Արագվա, Կուր և Փարվանա գետերում: Այս անգամ նրանք լաստանավերով նավարկեցին Օրոջալար գյուղի գետում:
Թիմի ղեկավար Դմիտրիի խոսքով՝ նրանք այստեղ առաջին անգամ են և մեծ հաճույք են ստացել, այցելել են Նինոծմինդայի տեսարժան վայրեր, զբոսնել են գետերով: Նրանց կարծիքով տեղացիները շատ հյուրընկալ են, իսկ տարածաշրջանում գտնվող լեռնային գետերը շատ գեղեցիկ են: Զբոսաշրջիկները ծրագրել են այցելել նաև Թբիլիսի :
Մանրամասների մասին մենք զրուցեցինք թիմի ղեկավար Դմիտրի Պետուխովի հետ.
Բորիս Ղարսլյան