
Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի փլուզված հատվածի վերանորոգման աշխատանքները ավարտվել են։
Այսօր` սեպտեմբերի 25-ին NOR-ը նկատեց, որ նաև ասֆալտապատվել է վերոնշյալ ճանապարհահատվածը։
Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ջավախավտոգզա» ընկերությունը։
Նինոծինդա-Ախալքալաք ճանապարհի փլուզված հատվածի մասին NOR-ը հայտնել էր դեռևս մայիս-հունիսին և դրանից հետո պարբերաբար լուսաբանում էր ճանապարհի վիճակի մասին։