Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կանխատեսման համաձայն՝ այս տարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տնտեսությունը կաճի 2,8%-ով։
Նշենք նաև, որ EBRD-ը (European Bank for Reconstruction) նվազեցրել է 2025 թվականին տարածաշրջանի տնտեսական աճի վերաբերյալ իր ակնկալիքները, մասնավորապես, նախորդ կանխատեսման համեմատ սպասումները նվազել են 0,1 տոկոսային կետով և կազմել 3,5%։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա EBRD-ը 1,3% -ով ավելացրել է 2024 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, իսկ 2025 թվականի կանխատեսումը թողել է ներկայիս մակարդակի վրա։ Մասնավորապես, EBRD-ի կանխատեսման համաձայն՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 6,5%-ով, իսկ 2025 թվականին՝ 4,6%-ով։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա 2024 թվականին EBRD-ի տնտեսական աճի կանխատեսումը հետևյալն է.
Հայաստան՝ 6,2% աճ
Ադրբեջան՝ 3,8% աճ
Ռուսաստան՝ 3,6% աճ
Մոլդովա՝ 3,2% աճ
Ուկրաինա՝ 3% աճ
Թուրքիա՝ 2,7% աճ: