Սեպտեմբերի 24-ին NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Ժդանովականի հանրային դպրոցը վթարային լինելու պատճառով փակվում է։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, պարզելու համար, թե որտեղ պետք է շարունակեն ուսումը Ժդանովական գյուղի դպրոցի 82 աշակերտները, NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգինիձեին։
Հարցին ի պատասխան, Զեդգինիձեն նշեց.
«Ուսումը կշարունակվի հարևան դպրոցում, իսկ դպրոցի շենքը կամ կվերանորոգվի, կամ նորը կկառուցվի»։
Մեր այն հարցին, թե երբ կիրականացվի վերանորոգում կամ նոր դպրոցի կառուցում, Ռեսուրս կենտրոնի տնօրենը ասաց․
«Պետք է գան, ուսումնասիրեն դպրոցի կայունությունը և դրանից հետո պարզ կլինի նորը կկառուցվի, թե հինը կվերանորոգվի»։
Մենք փորձեցինք պարզել` արդյոք Ժդանովականի դպրոցից ավելի վաղ դիմել էին շենքի վթարային վիճակի մասին, որին ի պատասխան Զեդգինիձեն նշեց.
«Դպրոցը ուղարկել է նամակ նախարարությանը, մասնագետները եկել են ու տեսել, որ շենքը լավ վիճակում չէ։ Հիմա պլանավորվում է շենքի հետազոտում»։
Նշենք, որ NOR ռադիոկայանը ուշադիր կհետևի դպրոցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը և կներկայացնի այդ մասին իր հետագա նյութերում։
Ավելացնենք, որ NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով կդիմի Վրաստանի Կրթության և գիտության նախարարություն։