Նինոծմինդայում բացվել է «Միացյալ ազգային շարժման» գրասենյակը

Նինոծմինդայում բացվել է «Միացյալ ազգային շարժման» գրասենյակը

Սեպտեմբերին Նինոծմինդայում՝ Ազատության փողոցում, բացվեց Միացյալ ազգային շարժման գրասենյակը։ Նոր գրասենյակը կուսակցության համակիրներին և շահագրգիռ բնակիչներին հնարավորություն կտա ծանոթանալ կուսակցության ծրագրերին։ Նինոծմինդայում «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը Արմեն Պոդողլյանն է, ով ակտիվորեն ղեկավարում է Նինոծմինդայում կուսակցական միջոցառումների կազմակերպումը։

Սեպտեմբերի 26-ին կուսակցության անդամները հանդիպել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա, Փոկա և Արագյալ գյուղերի բնակչության հետ։

Նինոծմինդայում կուսակցության գրասենյակը բաց է ամեն օր ժամը 10:00-18:00, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ծանոթանալու կուսակցության ծրագրին և տեղեկատվություն ստանալու:

Արմեն Պոդողլյանի խոսքով, «Միացյալ ազգային շարժումը» շարունակելու է ակտիվ հանդիպումները Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում։