
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում և անթույլատրելի է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անխնա պատերազմի, հազարավոր անմեղ մարդկանց տառապանքների, արյան, եկեղեցիների և մարդկության մշակութային ժառանգության ոչնչացման պատկերների օգտագործումը քաղաքական գովազդում։
Վրացի ժողովուրդը չի կարող վախենալ նոր պատերազմից, քանի դեռ Ուկրաինան դիմադրում է ռուսական ագրեսիային. Այս դիմադրության սարսափելի գինը նաև Վրաստանի խաղաղության գինն է։
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեման օգտագործելուց Վրաստանի ներքաղաքական պայքարում։
Ուկրաինան հետևողականորեն, հաստատակամորեն շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Հուսով ենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցնեն խաղաղ և ժողովրդավարական, իսկ վրաց ժողովուրդը կշարունակի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական կուրսը»,-կարդում ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։