Ջիգրաշեն գյուղի բնակիչ Վաչագան Անդրիասյանը ծնվել է 1926թ. և հանդիսանում է Հայրենական Մեծ պատերազմի վետերան:
1941թ. 16 տարեկան հասակում նա իր եղբոր հետ կամավոր գնացել է բանակ: ՛՛Զինկոմիսարիատում ինձ ասացին, որ ես փոքր եմ և դեռ վաղ է ծառայել զինված ուժերում,այդ պատճառով 3 ամիս ես սովերեցի Սոչիի ծովային դպրոցում՛՛,- նշում է Վաչագան Անդրիասյանը:
Ծովային դպրոցում ուսումն ավարտելուց հետո նրան ուղարկել են Կերչի ճակատ, այստեղ 1942թ. ստացել է ոտքի վնասվածք և նրան ուղարկել են պահեստային զորքերի կազմ: Ներկայումս Վաչագանը ապրում է մենակ, նա ունի 3 որդի և մեկ դուստր, ովքեր բոլորն էլ ապրում են արտասահմանում:
Վաչագան Անդրիասյանը 60 տարուց ավել էլեկտրոտեխնիկ է աշխատել Ջիգրաշեն գյուղում:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան