NOR ռադիոկայանը օրերս նկատեց, որ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի գյուղամիջյան ճանապարհները խճապատվել են, պարզելու համար, թե ամբողջ ճանապարհներն են խճապատվել, թե մասնակի՝ NOR ռադիոկայանը դիմեց գյուղապետ Մնացական Բաբաջանյանին, ով ասաց.
«Եթե հետաքրքիր է եկեք տեսեք, ուրիշ տեղ գնում տեսնում եք, չեղած բանն եք գրում»,- ասաց Բաբաջանյանը` այդ կերպ անհիմն մեղադրելով NOR ռադիոկայանին։ Իսկ թե ինչ «չեղած բանի» մասին էր խոսքը՝ պարզ չէ։
Ավելացնենք, որ NOR ռադիոկայանը գնացել և ականատես է եղել Գորելովկայի ճանապարհների խճապատման գործընթացին։ Նշենք նաև, որ NOR ռադիոկայանը գյուղապետից փորձում էր պարզել, թե ինչ ծրագրով է իրականացվել ճանապարհների խճապատումը։
NOR ռադիոկայանը մեկ անգամ ևս կոչ է անում Նինոծմինդայի քաղաքապետարանին, Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակազմին, այդ թվում գյուղապետերին, ներկայացուցիչներին և այլ անձանց, կառուցողական լինել NOR ռադիոկայանի լրագրողների հետ և տալ հանրամատչելի տեղեկություն, որը հետաքրքրում է հենց հասարակությանը։
Հիշեցնենք՝ NOR ռադիոկայանը համայնքային ռադիոկայան է և աշխատում է բացառապես համայնքի համար։