
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել է առաջիկա օրերին Վրաստանում ուժեղ քամիների մասին։
«Մինչև սեպտեմբերի 30-ը Կոլխիայի հարթավայրում, ինչպես նաև Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում ուժեղ, երբեմն շատ ուժեղ քամի կփչի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Սպառնալիքի մակարդակը գնահատվում է միջին։