«Մենք ընդհանուր արժեքներ ունենք Եվրոպայի հետ» Սալոմե Զուրաբիշվիլի

«Մենք ընդհանուր արժեքներ ունենք Եվրոպայի հետ» Սալոմե Զուրաբիշվիլի

Տարածաշրջանում միակ երկիրը, որը նոր (պատերազմական — հեղ.) ճակատներ է բացում, Ռուսաստանն է և միշտ Ռուսաստանն է եղել, սեպտեմբեր 27-ին Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ընդհանուր արժեքներ ունենք Եվրոպայի հետ, և հենց այդ արժեքների շնորհիվ է, որ ունենք եվրոպական ճակատագիր»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նախագահի խոսքով, Վրաստանի կառավարությունը՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, «գործնականում պատերազմ է հայտարարել 30 տարվա գործընկերներին և ընկերներին՝ Մոսկվայի կողքին կանգնելու համար»:

«Նրանք («Վրացական երազանքը» — հեղ.) մեղադրում են վրացական պետության, վրացական բանակի, ոստիկանության ստեղծմանը մասնակցած մեր գործընկերներին, թե, իբր, ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում. իբր` Եվրոպան և Ամերիկայի Միացյալ Նահանգները փնտրում են ճգնաժամի նոր թատերաբեմ, այնինչ մեր տարածաշրջանում միակ երկիրը, որը միշտ նոր (պատերազմական — հեղ.) ճակատներ է բացել իր բոլոր հարևանների դեմ, Ռուսաստանն է և միշտ Ռուսաստանն է եղել»,- ասել է նախագահը:

aliq.ge