
Հոկտեմբերի 1-ի օրվա երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի 3-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալ փոթորիկ։
Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնային շրջաններում՝ սողանքների ակտիվացում (սպառնալիքի միջին մակարդակ):