Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում։ Նա կոչ է արել կողմերին հաշտվել։
«Մենք պետք է վերականգնենք վստահությունը միմյանց նկատմամբ և միասին ապրենք: Մենք պետք է ամեն ինչ ճիշտ վերլուծենք: Մենք նաև սխալներ ենք թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված և ցանկանում ենք քայլեր ձեռնարկել փոխադարձ հաշտեցման համար: Մենք ցանկանում ենք վերականգնել տարածքային ամբողջականությունը և ապրել։ Ցանկանում ենք դրան հասնել խաղաղության, ոչ թե պատերազմի, չարիքի միջոցով, ինչպես ներկայացնում է արմատական ընդդիմությունը»,- ասել է Կալաձեն լրագրողներին: