Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում NOR ռադիոկայանը հարցում անցկացրեց այն մասին, թե ինչքանով են բնակիչները տեղեկացված ընտրությունների մասին, մասնակցելու են արդյոք ընտրություններին, թե ոչ։
Հարցումից պարզ դարձավ, որ բնակիչների մի մասը տեղեկացված են, իսկ մյուս մասը՝ անտեղյակ։ Ոմանք ասացին, որ մասնակցելու են, ոմանք էլ ոչ։
Մանրամասները աուդիոնյութում․
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Նշենք, որ այս տարի ընտրությունները տեղի կունենան էլեկտրոնային եղանակով նաև Նինոծմինդայում, մի քանի անգամ անցկացվել է էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցելու իրազեկման գործընթաց։