Սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։
Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Դպրոցից՝ վերակենդանացման բաժանմունք. 9-ամյա երեխան կոմայում է դպրոցում ընկնելուց հետո