Այսօր՝ հոկտեմբերի 1-ին NOR ռադիոկայանի լրագրողները կրկին այցելեցին Օրոջալար և ականատես եղան, որ Օրոջալարի գյուղամիջյան ճանապարհները բավականին բարելավվել էին, տարվել էին հարթեցման աշխատանքներ։ NOR ռադիոկայանի նախորդ լուսաբանումից հետո Օրոջալար գյուղից ռադիոկայանին տեղյակ պահեցին, որ ճանապարհները սկսել են խճապատել և հարթեցնել։ Բնակիչները շնորհակալություն հայտնեցին NOR ռադիոկայանին՝ նշելով․
«Շնորհակալություն, որ լուսաբանել էիք խնդրի մասին, լուսաբանելուց հետո հարթեցվել են ճանապարհները»։
Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը մի քանի շաբաթ առաջ ինստագրամյան իր էջում հարցում էր տեղադրել ՝ պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Բնակիչները մանրամասն ներկայացրել էին խնդիրների մասին։ Օրոջալարից ևս արձագանքել էին՝ նշելով գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակի մասին։
Դրանից հետո NOR ռադիոկայանի աշխատակիցները անձամբ այցելեցին Օրոջալար գյուղ և զրուցեցին բնակիչների հետ։ Բնակիչները նշեցին, որ գյուղամիջյան ճանապարհները միշտ էլ խնդրահարույց են եղել, սակայն վերջերս ճանապարհների էլ ավելի վատթարացման պատճառ է հանդիսացել գյուղում ջրագծերի վերանորոգման աշխատանքները։