
Ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով Նինոծմինդա քաղաքի փողոցները հեղեղվում են: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո քաղաքի փողոցներում հսկայական լճակներ են գոյանում ինչը խանգարում է հետիոտնի տեղաշարժին:
Նինոծմինդա քաղաքում անցկացվում են դրենաժային ջրանցքների վերականգնման աշխատանքները, որոնք ֆինանսավորվում են տեղական բյուջեից և կտևեն մինչև հոկտեմբերի վերջ։
Սակայն շինաշխատանքներ կատարող անձը չցանկացավ մեկնաբանել թե ով է կատարում կամրջին հարող տարածքում վերականգնողական աշխատանքները։