Մարաթոնյան վազքի մրցույթ Նինոծմինդայում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի 72 ամյակին

Մարաթոնյան վազքի մրցույթ Նինոծմինդայում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի 72 ամյակին

Նինոծմինդա քաղաքում անցկացվեց մարաթոնյան վազքի մրցույթ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ տանելու 72 ամյակին:

Մարաթոնին մասնակցում էին ավելի քան 40 մարզիկներ տարբեր տարիքային կարգում: Մարաթոնը մեկնարկեց Խոջաբեկ գյուղի հուշարձանի մոտակայքից և ավարտվեց Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգում տեղադրված Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

Առաջին հորիզոնականը գրավեց Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտ Թելման Կաջոյանը, երկրորդ հորիզոնականը գրավեց Փոքր Խանչալի գյուղից Նելսոն Եսոյանը, իսկ երրորդ պատվավոր հորիզոնականը եզրափակեց Գրիշա Վարդանյանը: Մարաթոնը կազմակերպել էր Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի տնօրինությունը:

Մանրամասները լսեք մեր նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting