Կազբեգի անցակետում (վրաց-ռուսական սահման) մաքսային հսկողության ընթացակարգերը կրկին իրականացվում են շուրջօրյա երկու ուղղություններով, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ճանապարհների դեպարտամենտը սեպտեմբերի 18-ից սահմանափակումներ էր մտցրել տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար՝ միջազգային նշանակության ճանապարհի՝ Կազբեգի անցակետի հարակից տարածքում իրականացվող ճանապարհների վերականգնման աշխատանքներով։