
«Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանում հայտարարեց միջազգային ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի փակման մասին։
Դեպի Բաթումի երթուղին դադարեցվել է մինչև հաջորդ ամառ։
Այսօրվանից գործելու է միայն Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը։
Մեկնում Երևանից զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։