Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նոր նախարար է նշանակվել 40-ամյա իրավաբան Ալեքսանդր Ծուլաձեն, ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Մինչ օգոստոսը՝ վեց ամսից մի փոքր ավելի, Ծուլաձեն եղել է նախարարի առաջին տեղակալը, իսկ մինչ այդ աշխատել է դատարաններում և Արդարադատության բարձրագույն խորհրդում։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին և ողջ թիմին վստահության համար, ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել ձեր թիմի անդամը, դաշնակիցը», – ասել է Ծուլաձեն:
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր նախորդ Գիորգի Ամիլախվարիին։ Ամիլախվարին սեպտեմբերի 28-ին լքել է նախարարի պաշտոնը՝ իր որոշումը բացատրելով մասնավոր հատված վերադառնալու ցանկությամբ։