Վերանորոգվում է Ախալքալաքի-Օրլովկա ճանապարհահատվածը

Վերանորոգվում է Ախալքալաքի-Օրլովկա  ճանապարհահատվածը

Մայիսի 7-ից ՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է Ախալքալաքի-Օրլովկա ճանապարհահատվածի վերանորոգչական աշխատանքներ:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավար Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ սկզբի համար նրանք հեռացնում են ասֆալտի մակերեսային շերտը, որը ճաքել է և շարքից դուրս եկել: Ըստ նրա՝ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ծրագրված աշխատանքները նրանք նախատեսում են ավարտին հասցնել մայիսի վերջին:

Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting