«Քանի դեռ ապրում ու շնչում եմ, ամեն պահը ինձ համար մուսա է»․ Գեորգի Խաչատրյան

«Քանի դեռ ապրում ու շնչում եմ, ամեն պահը ինձ համար մուսա է»․ Գեորգի Խաչատրյան

Գեորգի Խաչատրյանը ծնվել է 2002 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում, հաճախել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիքում ունեցել է հագեցած առօրյա՝ հաճախել է պարի խմբակներ, ինչպես նաև մասնակցել է տարբեր երաժշտական փառատոնների և բազմիցս պարգևատրվել։

Չորրորդ դասարանում առաջին անգամ լսել է ռեպ ժանրի ստեղծագործություն ու այդ ժամանակվանից սկսել է հետաքրքրվել ռեպով, հետագայում քիչ-քիչ սկսել է կարդալ։
14 տարեկանում գրել է իր առաջին տեքստը, որը երկու տարի անց ձայնագրել է Նինոծմինդայի համայնքային «NOR» ռադիոկայանում։

Դպրոցն ավարտելուն պես Գեորգին իր պարտքն է համարել ծառայել հայրենի բանակում։ Առաջին անգամ 2024 թվականին ձայնագրել է առաջին գործը՝ «Gogi-Off 1» անվանմամբ: Նա ունի մեծ նպատակներ՝ կապված ռեպի ու մեծ բեմերի հետ։ Գեորգին իր խոսքում նշում է.

«Քանի դեռ ապրում, քայլում ու շնչում եմ, ամեն պահը ինձ համար մուսա է։ Կա մեծ ցանկություն սկսածը առաջ մղելու և քանի դեռ կա ցանկություն ուրեմն կա աշխատանք ու եռանդ»։