ԵՄ-ն դադարեցրել է բարձր մակարդակի շփումները Վրաստանի կառավարության հետ

ԵՄ-ն դադարեցրել է բարձր մակարդակի շփումները Վրաստանի կառավարության հետ

ԵՄ-ն դադարեցրել է բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի կառավարության հետ՝ ի պատասխան հակաարևմտյան նարատիվին և քարոզչությանը: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք անդամ երկրների հետ քննարկեցինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպականությունը և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները, և մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասել է Հերչինսկին։

Դեսպանը նշել է, որ վերջին ամիսներին չի եղել ԵՄ պաշտոնյաների ոչ մի հանդիպում Վրաստանի կառավարության անդամների հետ, այդ թվում՝ անմիջական շփումներ նրա հետ։