Լուսանկարը արխիվից․
NOR Ռադիոկայանը սեպտեմբերի 30-ին՝ պաշտոնական նամակով դիմել էր քաղաքապետարան, պարզելու թե ինչ միջոցներ է ձեռնարկում քաղաքապետարանը մանակապարտեզ չունեցող գյուղերում ծնողների հոգսը թեթևացնելու համար, ովքեր սեփական ծախսերով երեխաներին տեղափոխում են հարևան գյուղերի մանկապարտեզներ։
10 օրը լրանալուն պես, NOR ռադիոկայանի լրագրողը այցելել էր քաղաքապետարան վերցնելու նամակի պատասխանը։ Ընդունարանից ասել էիին, որ պատասխան դեռ չկա։
Մի քանի օր սպասելուց հետո այսօր` հոկտեմբերի 4-ին կրկին դիմեցինք քաղաքապետարան։ Ընդունարանից կրկին հայտնեցին, որ պատասխանը դեռ չկա։
Հիշեցնենք` օրեր առաջ NOR ռադիոկայանը ինստագրամյան էջին հարցում էր տեղադրել, պարզելու համար թե որ խնդիրներն են բնակիչները համարում հրատապ և լուծում պահանջող։
Բնակիչները ակտիվ ներկայացրել էին իրնեց խնդիրները։ Ինստագրամում տեղադրված հարցումից պարզ էր դարձել, որ մունիցիպալիտետում առկա են բազմաթիվ խնդիրներ, սկսած մանկապարտեզներից վերջացրած ճանապարհներով։
Սուր և հրատապ խնդիրներից մեկն այն էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերում չկա մանկապարտեզ՝ Փոքր Արագյալ, Ղաուրմա, Եֆրեմովկա, Ախալի Խուլգումո, Մամզարա, Սամեբա, Սաղամո, Թորիա, Վլադիմիրովկա։
Վերոնշյալ գյուղերի բնակիչները ասում էին, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա ստիպված են երեխաներին տանել հարևան գյուղ, ինչը նույնպես խնդիր էր ծնողների համար, քանի որ իրենց անձնական միջոցներով էին երեխաներին տանում մանկապարտեզներ։ Բնակիչները ցանկանում էին, որ այս խնդրին քաղաքապետարանը լուծում տա, միջոցներ ձեռնարկի, տրամադրի ավտոբուսներ` երեխաներին մանկապարտեզ տեղափոխելու համար։