«Վրացական երազանքի կառավարությունը ուղղված է Ռուսաստանին և ոչ լիբերալ կողմնորոշմանը, կարծես թե անտեսել է իր ժողովրդի արևմտամետ տրամադրությունները»,- ասվում է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Հայաստանը, որը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, հեռանում է Մոսկվայից. Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ և դա հավասարակշռում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Եվրամիության հետ համագործակցության և երկարաժամկետ հարաբերությունների հետ:
Մինչդեռ «Վրացական երազանքի» իշխանությունն իր ռուսամետ և ոչ լիբերալ կողմնորոշմամբ կարծես շրջանցում է իր ժողովրդի արևմտամետ տրամադրությունները։ Այս շրջադարձը դեպի ռուսամետ դիրքորոշում խիստ մտահոգիչ է»,- ասված է հայտարարության մեջ։
Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է երկկողմանի մոտեցում ցուցաբերի Կովկասին՝ «ուժեղացնելով ժողովրդավարական հետընթացի պատասխանատվությունը և ապահովելով արևմտյան կառույցների հետ ավելի խորը և ուժեղ ինտեգրման մեխանիզմներ»: