Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տանելու 72 ամյակի:
Կենտրոնում համերգը սկսվեց լռության րոպեով ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմում զոհված մարդկանց:
Մշակույթի կենտրոնի և երաժշտական կենտրոնի սաները հանդես եկան երգեցողությամբ, ասմունքով և պարային կատարումներով, որոնք հիմնականում ռազմի թեմայով էին:
Այսօրվա մեր պարտքն է սուրբ պահել վետերանների գործած սխրանքները, սերնդից սերունդ փոխանցելով մեր երկրի անցյալի հերոսական էջերի մասին:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան