Ժդանովականի ֆուտբոլի թիմը դպրոցական օլիմպիադայի հաղթող

Ժդանովականի ֆուտբոլի թիմը դպրոցական օլիմպիադայի հաղթող

Այսօր` հոկտեմբերի 6-ին, Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլը։

Եզրափակիչ փուլ էին դուրս եկել Թորիայի և Ժդանովականի թիմերը, որտեղ Ժդանովականի թիմը 7։3 հաշվով հաղթեց Թորիայի թիմին և ճանաչվեց ֆուտբոլի դպրոցական օլիմպիադայի հաղթող և արժանացավ գավաթի։

Թիմի մարզիչ Էդգար Մնոյանը NOR-ին հայտնեց, որ հաջորդ խաղերը տեղի կունենան Ախալցիխեում։

Օլիմպիադային մասնակցում էին 15 թիմեր։

Նշենք, որ Ժդանովականի դպրոցականները միշտ աչքի են ընկել իրենց տաղանդով։ Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները 2024-ին դարձան Վրաստանի չեմպիոններ` սեղանի թենիսի դպրոցական մարզական օլիմպիադայում։

Ժդանովականի հանրային դպրոցի աշակերտները նաև թատերական ներկայացումներով հանդես են եկել Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում և արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին և բուռն ծափահարություններին։