Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն: