Թբիլիսիի հրապարակներից մեկում լքված նորածին են գտել : Զամբյուղի մեջ նաև նամակ է եղել :
Հեղինակը հավանաբար երեխայի մայրն է։
Ահա թե ինչ էր գրված նամակում «Ով որ կգտնի իմ որդուն, ես նրանից ներողություն եմ խնդրում։ Աստված ինձ մեծ երջանկություն է շնորհել, բայց ես չեմ կարող խնամել նրան։ Նրանից հեռանալն ինձ համար մահ կնշանակի։ Նա դեռ այնքան փոքր է և այնքան անօգնական… Այնուամենայնիվ, նա դատապարտված է սովամահության։ Երեխայիս լքելը հարկադրված որոշում չէ, բայց իրականությունը, որում ես ապրում եմ, ինձ ստիպում է դա անել: Այսօր ես ընդամենը 1,60 լարի ունեի, այդ գումարվ զամբյուղի մեջ երկու տակդիր եմ թողնում, երբ մեծանաս, երևի ինձ կներես, մինչև կյանքիս վերջին պահը քո մասին կմտածեմ ու արցունքներս չի չորանա, բայց ես նախընտրում եմ իմանալ, որ դու ինչ-որ տեղ կենդանի ես, թեկուզ ինձնից հեռու։ Հուսով եմ, Աստծո օգնությամբ դու կլինես լավ մարդկանց ձեռքում, չգիտեմ՝ երևի ես եմ մեղավոր, որ տարրական գումար չունեմ քեզ տալու։ Գիտես, փոքրիկս, որ երրորդ օրն է սոված եմ, ներիր ինձ, որ չեմ կարողանում մայրանալ։ Միգուցե մենք նույնիսկ մի օր հանդիպենք: Ես կաղոթեմ քեզ համար»,-հետևյալ տողերն է գրված նամակի մեջ: