
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ կներկայացվի՝ «արտերկրում ապակայունացնող գործունեության համար»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ պատժամիջոցների նոր ռեժիմի հաստատումը նախատեսված է երեքշաբթի օրը։
Հոկտեմբերի 2-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են այս հարցում։ Ապագայում ԵՄ անդամ երկրները և Եվրահանձնաժողովը կկարողանան առաջարկել պատժամիջոցների սահմանափակումներում ներգրավված անձանց իրենց ցուցակները։