Շուտով Վրաստանում կավարտվի 2016-2017 ուսումնական տարին:
Նինոծմինդա քաղաքի երեք դպրոցներում ուսումը վերջացնելու են 34 աշակերտ, ինչպես նաև նախորդ տարիներին քննությունները չհանձնած 17 և ևս 21 աշակերտ, որոնք ավարտում են դպրոցը Էքստերն կարգով:
Փորձեցինք ճշտել, թե աշակերտների քանի տոկոսն է ուսումը շարունակելու կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուրախալի է այն փաստը, որ աշակերտների գերակշռող մասը պատրաստվում են ուսումը շարունակել բուհերում: Եթե 5-10 տարի առաջ Ջավախքի երիտասարդները նախընտրում էր ուսում ստանալ Հայաստանի բուհերում, ապա հիմա նրանց մեծամասնությունը ընտրում է Վրաստանի բուհերը:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի կարծիքով դրա պատճառը այն է, որ Վրաստանի պայմանները ավելի լավ են, և կրթության նախարարությունը ավելի շատ հնարավորություններ է տալիս ուսանողներին: Իսկ ինչ վերաբերվում է մասնագիտության ընտրությանը, այժմ ավելի արդի են դարձել բժշկի և տնտեսագետի մասնագիտությունները:
Ռուսական դպրոցի ուսուցչուհի Ժենյա Ստամբոլցյանի խոսքով` այս տարի ավարտողների մեծ մասը ընտրել են հենց այդ մասնագիտությունները
Այս թեմայի մասին մենք զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի 3 դպրոցների ներկայացուցիչների և աշակերտների հետ:
Մանրամասները մեր ռեպորտաժում.
Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Հրաչուհի Թովմասյանը