
Վերին Լարսի անցակետը վերսկսկել է գործունեությունը, երթևեկությունը անցակետով վերականգնվել է, ինտերնետ կապը ևս հասանելի է։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաց-ռուսական սահմանին վնասվել էր ինտերնետ մալուխը, ինչի պատճառով էլ Վերին Լարսի անցակետում անհնար էր դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։