«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում «Վրաստանն ընտրում է Եվրամիությանը» խորագրով երթ կանցկացնի: Այս մասին «Իմ ձայնը»-ի ներկայացուցիչ Լոնդա Թոլորաիան հայտարարել է ճեպազրույցում։
Նրա խոսքով, երթի հետ կապված կոալիցիան գրավոր կդիմի Թբիլիսիի քաղաքապետարանին, իսկ լրացուցիչ մանրամասներ կհայտնեն առաջիկա օրերին։
«Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում կազմակերպում ենք երթ՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը», որին հրավիրում ենք բոլորին, ում համար կարևոր է Վրաստանի եվրոպական ընտրությունը։ Այս հարցով մենք կգրենք Թբիլիսիի քաղաքապետարան, իսկ առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ մանրամասներ կհայտնենք»,- ասել է նա:
Թոլորաիան նշել է՝ դիտորդական առաքելույթան համար գրանցումը շարունակվում է։ Ըստ նրա՝ այս փուլում որպես դիտորդ է գրանցվել 2 հազար 250 քաղաքացի։