Անի Գևորգյանը, ով արմատներով Ջավախքից է, ծնվել և մեծացել է Երևան քաղաքում, սովորել է թիվ 200 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև աշխատել իր մասնագիտությամբ։
Անին եղել է եվրոպական երկրներում՝ որպես զբոսաշրջիկ։ Նրան հատկապես գրավել է տեղի էկոլոգիան, կրթական որակը, ինչպես նաև ժողովրդավարությունը։
«Լինելով եվրոպական մի շարք երկրներում ուղղակի տպավորված եմ, թե՛ այնտեղի մաքրությունով , թե՛ մարդկանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով։ Հենց ինքնաթիռից ոտքդ դնում ես ցած, զգում ես տարբերությունը։ Այնտեղ բոլոր հարմարությունները ստեղծված են մարդկանց բարեկեցության համար՝ սկսած գծանշումներից, երթևեկությունից, լուսավորությունից, զբոսանքի ժամանակ անգամ մտածում ես, որ այդ վայրում պետք չէ տվյալ լուսավորությունը։ Եվրոպայում և առհասարակ եվրոպական երկրներում հարգանքը մարդ էակի նկատմամբ բարձր աստիճանի է»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անին։
Անին, լինելով երկու երեխայի մայր, հույս ունի, որ իր երեխաներն էլ դառնալով չափահաս հնարավորություն, կունենան այցելել եվրոպական երկրներ և կկարողանան հնարավորինս լավագույնը վերցնեն, քանի որ լինելով զարգացած երկրներ, ունենալով մեծ ռեսուրսներ, շատ բաներ ունենք սովորելու Եվրոպայից։
Կարդացեք՝ նաև