
Հոկտեմբերի 7-ին սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները մինչև հոկտեմբերի 15-ը կարանտինի պատճառով փակվել են, այս մասին հայտնում է Jnews-ը։
Պարզելու համար արդյոք Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում երեխաների մոտ տարածված է վիրուսային հիվանդություններ, թե ոչ և արդյոք մանկապարտեզները կանցնեն կարանտինի, NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի միավորված մանկապարտեզների տնօրեն Ամալյա Մղդեսյանին։
Ամալյա Մղդեսյանը հայտնեց, որ Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը անցկացրել է ստուգումներ և հիվանդության դեպքեր չեն գրանցվել և Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզները կաշխատեն բնականոն հունով։